ԱԺ «Օրինաց Երկիր» խմբակցությանը ԵԽԽՎ պատվիրակության հայաստանյան կազմում կներկայացնի խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը:

Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը:

Նրա խոսքերով, երբ ձևավորվել է ԵԽԽՎ-ի պատվիրակությունը, Օրինաց երկիրը ներկայացրել է իր թեկնածուին, սակայն այն ժամանակ որոշվել էր, որ անդամները պետք է փոխվեին ռոտացիայի սկզբունքով՝ մեկ տարի հետո:

«Մեր խմբակցությունը սպասել է մեկ տարի, և հիմա, երբ տեղի է ունեցել ռոտացիան, Մհեր Շահգելդյանը կներկայացնի Օրինաց երկիրը ԵԽԽՎ հայաստանյան պատվկիրակությունում», - նշեց նա:

Բիշարյանը նաև ընդգծել է, որ մինչ այս ռոտացիան, պատվիրակության կազմում ներկայացված էր իշխանության երեք և ընդդիմության հինգ ներկայացուցիչ, իսկ փոփոխությունից հետո պատվիրակության կազմում կլինի չորսն իշխանության և չորս ընդդիմության ներկայացուցիչներ: