Այսօր հոկտեմբերի 24-ին Կարագանդայի «Շախտյորը» Եվրոպայի Լիգայի խմբային փուլի երրորդ տուրի շրջանակներում հանդիպում է հոլանդական «ԱԶ Ալկմարի» հետ: Այս մասին հաղորդում է Vesti.kz-ն:
Тransfermarkt.de կայքի տվյալներով, հոլանդական ակումբի 11 ֆուտբոլիստների արժեքը, որոնք ամենայն հավանականությամբ դուրս են գալու մեկնարկային կազմում, հավասար է 28.650.000-ի, իսկ միևնույն ժամանակ «Շախտյորի» ֆուտբոլիստներինը գնահատվում է 3.250.000 եվրո:
Պետք է նշել, որ «ԱԶ Ալկմարի» ամենաթանկ ֆուտբոլիստներ համարվում են Էստեբան Ալվարադոն և պաշտպան Նիկ Վիրգեվերը, որոնք արժեքը գնահատվում է յուրաքանչյուրը 4 մլն եվրո:
«Շախտյորի» կազմում ամենաթանկարժեք ֆուտբոլիստ համարվում է Գևորգ Ղազարյանը, ում արժեքը գնահատվում է 1 մլն եվրո: