Տավուշի մարզի Բերդ-Իջևան ավտոճանապարհի Պառավաքարի հատվածում հոկտեմբերի 22-ին հակառակորդի կողմից կրակ է բացվել ավտոճանապարհով ընթացող քաղաքացիական և զինվորական մեքենաների վրա, որից մի քանի զինծառայողներ հրազենային տարբեր վնասվածքներ են ստացել,-այս մասին գրում է lorinews.am:

ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ մարտական հերթապահության տեղափոխող զինվորական մեքենաների շարասյան վրա Ադրբեջանի կողմից բացված կրակի հետևանքով զոհվել է ժամկետային զինծառայող, շարքային Գարիկ Արտակի Պողոսյանը (ծնված 1994 թ.): Գարիկը Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի ուսանող էր. ՎՊՄԻ ընդունվել էր 2010 թ.: Երկու տարի §Ֆիզիկական կուլտուրա և սպորտ¦ բաժնում սովորելուց հետո 2012 թ. մեկնել էր զինվորական ծառայության: Հայրենիքին պարտքը տալուց հետո նա շարունակելու էր ուսումը: Բոլոր ուսանողական ընկերները, ՎՊՄԻ պրոֆեսորադասախոսական կազմը սիրով են հիշում Գարիկին. նա ընկերասեր էր, բարի, պատրաստակամ: §Գարիկը ոչ միայն լավ էր սովորում, այլև զբաղվում էր սպորտով, բնավորությամբ հանգիստ ու խաղաղ էր¦. ահա այսպես են նկարագրում իրենց զոհված ընկերոջը ուսանողները, որոնք անփարատելի վիշտ են ապրում:

Շարունակությունը կարող եք կարդալ այստեղ