Իր որդու հետ տեղի ունեցած սկանդալից հետո երեկվա դրությամբ Յուրի Վարդանյանը դեռ հրաժարականի դիմում չէր ներկայացրել, թեեւ անգամ իշխանական պատգամավորներն էին նախօրեին ԱԺ միջանցքներում կարծիք հայտնում, որ Վարդանյանը պետք է տեղի ունեցածից հետո հրաժարական տա նախարարի պաշտոնից։ Այս մասին գրում է «Հայկական ժամանակ» թերթը եւ հավելում. «Նախարարը, սակայն, ընդհատակ է անցել եւ նրանից որեւէ մեկնաբանություն արդեն մի քանի օր է ստանալ չի հաջողվում։

Փոխարենն ԱՄՆ-ում ապրող մեր քաղաքացիները տեղի ունեցածից հետո նորանոր պատմություններ են պատմում Վարդանյանի ընտանիքի ամերիկյան անցյալից։ Մասնավորապես, երեկ ԱՄՆ-ից խմբագրություն զանգահարած կինը պատմում է, թե ֆինանսական ինչ գործերով է այնտեղ զբաղված եղել մեր փառապանծ մարզիկը, անգամ երկու սենատորի ստորագրություն է կեղծել եւ առանց նրանց գիտության նամակներ դրել շրջանառության մեջ։ Առաջին իսկ հնարավորության դեպքում, երբ պարոն Վարդանյանը դուրս գա ընդհատակից, կփորձենք նրանից մեկնաբանություն ստանալ ամերիկահայ տիկնոջ ասածների կապակցությամբ»,- գրում է «Հայկական ժամանակը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):