Թերթն իր «Ասում են թե ...» խորագրի ներքո գրում է.
«Վերջին օրերին՝ կապված ներքաղաքական լարվածության հետ, բջջային հեռախոսների գաղտնալսումն ահավոր թափ է հավաքել «մի այլ կերպ»։ Ստուգվում են ոչ միայն «օտարները», «կասկածելիները», այլև յուրայինները։ Քաղաքական դաշտի բոլոր սուբյեկտները ստիպված ապավինել են լավ մոռացված հնին, վայր են դրել բջջա–թվային այֆոններն ու սմարթֆոնները ու լարային՝ «տան հեռախոսով» են միմյանց հետ շփվում»,–գրում է Իրատես Դե ֆակտո թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։