ԱԺ_ի այս քառօրյան կարևորվեց սոցիալական խնդիրներին վերաբերող օրենքի նախագծերով: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին նշեց ԱԺ Ժառանգություն խմբակցության նորընտիր ղեկավար Զարուհի Փոստանջյանը:

«Քառօրյան այնպես արեց, որ գործազրկության նպաստ այլևս չեն ստանալու և քննարկում եղավ աշխատավարձերի բարձրացման համար, որի շնորհիվ էական կբարձրանա մի քանիսի աշխատավարձը, սակայն դրան գումարած պետական ծառայության մեջ գտնվող այլ աշխատակիցների մոտ կրկնապատկում չի լինելու», - նշեց նա:

Պատգամավորի խոսքերով, սա խտրական վերաբերմունք է ցուցաբերում պետական այլ պաշտոնյաների հանդեպ: «Ինչու՞ չպետք է մանկավարժների աշխատավարձը բարձրանա այնքան չափով, որքան կառավարության անդամներինը կամ նախագահի պաշտոնում գտնվողինը», - հնչեցրեց նա:

Պատգամավորի խոսքերով, քանի որ այս օրենքը հուլիսի մեկից կմտնի ուժի մեջ, ապա մինչ այդ մեր քաղաքացիներն այդ վիճակով պետք է ապրեն դեռևս յոթ-ութ ամիս:

Պատասխանելով լրագրողներից մեկի այն հարցին, թե արդյո՞ք արդարացի է, որ բարձրանա «կոճակ սեղմող» պատգամավորների աշխատավարձը, պատգամավորուհին արձագանքեց այսպես. «Այս պատգամավորները, ովքեր որ այստեղ գտնվում են, նույնիսկ այդքան գումարն էլ շատ է: Գալուստ Սահակյանին կամ Հովիկ Աբրահամյանին պետք չէ, որ աշխատավարձն ավելանա: Այդ ոհմակին, որը գալիս մեկը մյուսի տեղն է քվեարկում, առհասարակ պետք չէ աշխատավարձ տալ», - եզրափակեց նա: