«Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Ստյոպա Սաֆարյանը մեկնաբանել է երեկ Ազատության հրապարակում տեղի ունեցած միջադեպը« Ստյոպա Սաֆարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Ժողովուրդ ջան, տեսնում եմ, որ բուռն քննարկման առիթ է տվել Ազատության հրապարակի երեկվա փոքրիկ միջադեպը:

1. Նախ, հարգելով Կարենին ու նրա մյուս ընկերներին, ինչպես հենց տեղում եմ ասել, հանրահավաքի վայրը բարդակ չէ, որ ով ինչ հայտարարություն ուզենա, անի, այն էլ հարթակից: Գալ եւ քաղաքացիական անհնազանդության կոչեր անել այդտեղ, երբ նման որոշում չի կայացվել ոչ ժողովրդի, ոչ էլ հանրահավաքի կազմակերպիչների /մեր/ կողմից /մինչեւ տվայլ պահը/, դա դառնում է պրովոկացիա: Սակայն դա չի նշանակում, թե Կարենը պրովոկատոր է: Տարբերակեք այս երկուսը իրարից: 

2.Կարենը եւ իր ընկերները եթե ունեն այդպիսի դիրքորոշում, ապա կարող են նման ակցիաներ նախաձեռնել եւ իրականանել, դա իրենց իրավունքն է, բայց ոչ թե այլոց պարտադրեն, որ շարժվեն հենց այդ օրակարգով ու ռազմավարությամբ:
Ճիշտ չէ, երբ պահանջներ ներկայացնում են մեր այն ընկերները, ովքեր ժամանակին Րաֆֆիի դեմ էին աշխատում, նրան անվստահություն հայտնում, այլ հոսանք սպասարկում, իսկ հիմա «միախառնվելով» ժողովրդի հետ, փորձում են նրա անունից խոսել: Այստեղ ես համաձայնելու եմ Իզաբելա Աբգարյանի ասածի բովանդակության հետ, եթե անգամ չկիսեմ դա ասելու վայրի պահը: 

3. Արմեն Մարտիրոսյանի ու մյուսների անունից ասված ներողությունս պայմանավորված է եղել նրանով, որ առանց տեղյակ լինելու իրավիճակի մանրամասներին, ցանկացել եմ վերջ տալ այդ անհեթեթ վիճակին: Աևրմենը, Իզաբելան, ես ու մեր մյուս ընկերները Ազատության հրապարակում նաեւ պատասխանատվություն են կրում իբրեւ «Ժառանգության» ներկայացուցիչներ, որըն էլ կզամակերպում է այդ ակցիաները: Հետեւաբար, հարգեք մեզ, օգնեք մեզ, այլ ոչ թե խանգարեք: Երբ դուք էլ պատասխանատվություն կզգաք հազարների համար, ապա կհասկանաք, որ հանրահավաքը արկածախնդրության վայր չէ, հանրահավաքի հարթակը վայր չէ, որտեղից կարող է խոսել ամեն ոք, ու նաեւ հանրահավաքի եկած ժողովրդի մեջ չի կարող շրջանառության մեջ դրվել ամեն կարգի տեղեկատվություն: Իսկ Արմեն Մարտիրոսյնաը եւ մյուսներս պատասխանատու էինք դրա համար, հետեւաբար նրանց քայլերը մի շահարկեք, հարգելի ընկերներ:

Ակնկալում եմ, որ վերջ կտաք այս բանավեճին: Իսկ մեզ հետ տարակարծություն ունեցող ըբնկերները առանց այդ էլ ահագին երկար ժամանակ է, մեզանից առանձին ակցիաներ են իրականացնում: Եւ եթե չեն ընդունում որդեգրված ռազմավարությունը, ապա կարող են զուգահեռեբար շարունակել իրենց գործողություները այլ վայրում»: