Անընդունելի է, երբ որևէ մեկն իրեն իրավունք է վերապահում քննարկել ով է ընդդիմադիր, ով՝ ոչ: Այսօր ԱԺ-ում կայացած ասուլիսի ժամանակ, անդրադռնալով երեկ ԱԺ մբիոնից ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի այն դիտարկմանը, թե ՀՅԴ-ն ընդդիմություն չէ, քանի որ քվեարկում է դատախազի թեկնածուի օգտին, նման կերպ արձագանքեց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը:
«Թող նայեն իրենց խմբակցությանը», - նշեց նա:
Պատգամավորը նաև ներկայացրեց, թե իր կարծիքով ինչու է նման քայլ արել ՀԱԿ պատգամավորը:
«Եղել է հետևյալը. Արծվիկ Մինասյանը ելույթ է ունեցել, հանգամանալից ներկայացրել մեր մոտեցումը և նշել, որ ով դեմ է, պոպուլիզմով է զբաղվում: Փաշինյանը չի կարող ասել որ պոպուլիզվոմ է զբաղվում, այդ պատճառով էլ նման կերպ է արտահայտվել», - նշեց նա:
Նրա խոսքերով, Փաշինյանը ասում է, որ չի գնում քվեարկի դատախազի աշխատավարձի բարձրացման համար, սակայն պատգամավորը նշեց, որ այս օրենքը դատախազների և դատավորների վրա չի ազդում:
Պատգամավորը նշեց, որ եթե մեկն իրեն իրավունք է վերապահում քննադատել բոլորին, այդ թվում իր նախկին գործընկերին, ապա հնարավորություն կա սխալվելու:
«Իմ ընկերական խորհուրդը Փաշինյանին. զբաղվիր նրանով, ինչով կոչված ես: Մենք հանգիստ մեր գործն անում ենք, նա չպետք է որոշի մենք ընդդիմություն ենք, թե ոչ: Ով կասկածում է, միշտ էլ կասկածելու», - եզրափակեց նա: