ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը գազի պայմանագրի խնդրի հետ կապված կրկին անգամ դիմել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին: Այսօր կայացած ասուլիսի ընթացքում, այս մասին նշեց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը:
«Դիմել եմ վարչապետին՝ ստանալու 2008 թ,. ստորագրած գազի մեծ պայմանագիրը և դրան հաջորդած 22 համաձայնագրերը», - նշեց նա:
Պատգամավորը նշեց, որ պարզվել է, որ այն համաձայնագիրը, որ ինքը տացել է ու որի մասին ասել է, միակը չէ, և դրանից առաջ կա հինգ տարիների այլ համաձայնագրեր:
«Ես դիմել եմ այս անգամ գրավոր կերպով վարչապետին, որպեսզի ստանամ բոլոր համաձայնագրերն ու մեծ պայմանագիրը», - նշեց նա: