ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավարի Գալուստ Սահակյանը Լևոն Զուրաբյանի և Զարուհի Փոստանջյանի վեճի սղագրությունը չի կարդացել, սակայն անձամբ մասնակցել է նրանց ընդհարմանը:
«Լևոն Զուրաբյանի ջղերը չդիմացավ, նա ստիպված եղավ փորձ անել կարգի հրավիրելու պատգամավոուհուն», - նշեց նա, հավելելով, որ Զարուհի Փոստանջյանը կարգի հրավիրվողներից չէ և նրա բնույթն է այդպիսին:

«Խոսակցություններ եղել են, որոնք կարծում եմ այս անգամ արդարացված են Լևոն Զուրաբյանի կողմից», - եզրափակեց նա:

Հիշեցնենք, որ երեկ մամուլում էր հայտնվել ԱԺ ՀԱԿ և «Ժառանգություն» խմբակցության ղեկավարներ Լևոն Զուրաբյանի և Զարուհի Փոստանջյանի վեճի սղագրությունը, որը տեղի էր ունեցել ԱԺ նախագահի աշխատասենյակում: