Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանը՝ որպես հայր և պաշտոնյա, չի պատրաստվում որևէ կերպ միջամտել Իրան–Հայաստան սահմանին թմրանյութ պահելու կասկածանքով ձերբակալված, ապա կալանավորված որդու՝ Դավիթ Վարդանյանի գործով նախաքննությանը և վատ է զգում կատարվածի համար, այս մասին Tert.am-ի հետ հեռախոսազրույցում ասաց Սպորտի և երիտասարդության նախարար Յուրի Վարդանյանը։

«Ինչ վերաբերում է որդուս հետ կատարվածին, կարող եմ միայն մի բան ասել. իհարկե, որպես հայր, ես ինձ շատ վատ եմ զգում որդուս հետ տեղի ունեցածի համար, երբևէ որդիներս չեն առնչվել որևէ միջադեպի: Հուսամ սա մեր ընտանիքում առաջին ու վերջին դեպքը կլինի»,– ասաց նա:

«Դավիթը չափահաս երիտասարդ է, ինքնուրույն մարդ, և այն ինչ արել է, թող կատարած քայլի համար պատժվի օրենքի տառի համաձայն: Համենայն դեպս, ես՝ որպես հայր և պաշտոնատար անձ, չեմ պատրաստվում որևէ կերպ միջամտել դրան»,– ավելացրեց նախարարը:

Յուրի Վարդանյանը, անդրադառնալով տեղեկություններին, որ որդին ձերբակալվել է Իրանում և հանձնվել հայ սահմանապահներին, ինչպես նաև լուրերին, թե ԱՄՆ-ում եղած ժամանակ ինքը ստորագրություններ է կեղծել, ասաց, որ լիովին հասկանում է, որ ստեղծված իրավիճակում որոշ մարդիկ կջանան, որպեսզի առիթն օգտագործելով պղտոր ջրում ձուկ որսան։

Շարունակությունը կարող եք կարդալ այստեղ