Ադրբեջանական Disput.az բլոգում բլոգերների միջև քննարկվել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երրորդ փուլում տեղի ունեցած Արսենալ-Բորուսիա խաղը:
Բլոգերներից մեկը նշել է, որ ադրբեջանցի մեկնաբանները չէին ցանկանում արտասանել Մխիթարյանի անունը, ով դարձավ Բորուսիայի կազմում առաջին գոլի հեղինակ: «Մեր մեկնաբանները հաստատականորեն չէին ցանկանում արտասանել Մխիթարյանի գոլը, ով գոլի հեղինակ դարձավ, այլ արտասանում էին Дортмундун ойунчусу(Դորտմունդի խաղացող): Իսկական մանկապարտեզ կարծես դրանից նա դադարում է հայ լինելուց:
Մյուս բլոգերը դրան ի պատասխան գրել է.«Ավելին նա դրանից չի դադարում լավ ֆուտբոլիստ լինել»:
Մյուս բլոգերն էլ մեջբերել է մի զավեշտալի դեպք.«Միլան-Բարսելոնա խաղի ժամանակ պատահաբար մի մեկնաբան հարցրեց մյուսին, թե ով է Դորտմունդի կազմում գոլի հեղինակ դարձել, և վերջինս դրանից հետո ավտոմատ կերպով պատասխանեց, ինչից հետո տիրեց մեկ րոպե լռություն, գուցե տղայի գլխին խփեցին ինչ-որ բանով»: