Դերասան Սոս Ջանիբեկյանի մայր Աննա Աղասարյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
Երեկ վերադառնալով Մոսկվայից տղաս վատացավ և շտապ օգնության մեքենան մեզ տարավ հիվանդանոց:
Բժիշկ.- Ինչ է սրսկել շտապօգնության բժիշկը։
Ես.- Այդտեղ գրված չէ՞։
- Չէ, բա մենք հիմա ոնց իմանաք ինչ է սրսկել, որ նույնը չսրսկենք։
-Նա պարտավոր էր գրել չէ՞։
-Մոռացել է:
Սոսը շարունակ փսխում էր, իմ անձեռոցիկները վերջացել էր ու ես խնդրեցի բուժքույրերից:
-Չկա, սա հիվանդանոց է, կաֆե չէ, որ անձեռոցիկ տանք:
-Խնդրում եմ, գոնե բինտ կամ բամբակ տվեք:
Քիչ անց, «դաժանության» քույրը բերում է զուգարանի թուղթ, երևի մոտակա զուգարանից, ու ես սարսափով նայում էի, թե ինչպես է անօգնական որդիս դրանով մաքրում բերանը:
-ԲԱԿ անալիզ պիտի արվի:
-Արեք:
-Մենք չունենք:
-Որտե?ղ կա:
-Նորքի հիվանդանոցում:
-Նորից շտապօգնություն են կանչում:
Սոսը դողացնում է, վերմակ են քցում վրեն, վերմակի վրա չորացած փսխանքի հետքեր են:
-Վերմակը կեղտոտ է՞։
-Շտապօգնությունը լվացքատուն չունի:
-Բայց կարող է դուք սրանով տիֆով հիվանդ եք տեղափոխել և հիմա գցել եք իմ երեխու վրա՞։
-Դե մենք ինչ իմանայինք, որ հիվանդը Սոս Ջանիբեկյանն է:
-Ես թերթում կգրեմ այս մասին:
-Դրանից բան չի փոխվի, մենակ մեզ գործից կհանեն:
Լուսանկարը` armstar.am