Անցած հանգստյան օրերին Aktobetimes-ի լրագրողը հանդիպել է «Ակտոբեի» հայ պաշտպան Ռոբերտ Արզումանյանի հետ, ով պատմել է, որ Հայաստանի հավաքականի և ներքին առաջնության մասին:
-Ռոբերտ պատմեք Ձեր հավաքականի վերջին խաղերից ստացած տպավորությունների մասին:
- Առաջին մեր խաղը Բուլղարիայի հետ: Դա շատ կարևոր խաղ էր, քանի որ եթե մենք հաղթանակ տանեինք, ապա մենք կունենայինք հնարավորություններ խմբում երկրորդ տեղ գրավելու համար: Անցումային խաղերն էլ հնարավոր կդառնային: Իտալացիների հետ մենք ունեցել ենք ծանր խաղ: Սակայն մենք խաղում էինք լավ երկու անգամ առաջ էինք հաշվի մեջ, սակայն իտալացիները կարողանում էին հավասարեցնել: Սակայն Իտալիայի հետ ոչ ոքի իրենց դաշտում Հայաստանի համար լավ արդյունք է: Ցավոք սրտի մենք չկարողացանք հայտնվել անցումային խաղերում: Չնայած դրան մենք ամբողջ ընտրական փուլը անցկացրեցինք լավ, քանի որ հյուրընկալվելիս միայն մեկ անգամ ենք պարտություն կրել: Այժմ կպատրաստվենք Եվրոպայի գալիք առաջնությանը:
-Ելնելով Ձեր ցույց տված արդյունքներից՝ թվում է, որ այժմ հայկական ֆուտբոլը վերելք է ապրում: Թե դա ինձ միայն թվում է:
- Մենք լավ հավաքական ունենք, արդեն երկրորդ ընտրական փուլը խաղում ենք այս հավաքականով: Եվրո-2012 ընտրական փուլում մենք վերջին խաղում իռլանդացիների դեմ նույնպես անհաջող խաղ ցույց տվեցինք, չնայած ունեինք շատ լավ հնարավորություն անցումային խաղերին մասնակցելու համար: Հավաքականում շատ լավ ֆուտբոլիստներ կան: Աստղը Հենրիխ Մխիթարյանն է, ով խաղում է Դորտմունդի «Բորուսիայի» կազմում: Հարձակման գծում գործում են Մովսիսյանը և Օզբիլիսը: Երկուսն էլ հանդես են գալիս Մոսկվայի «Սպարտակում»: Մեր հավաքականը նաև լավ երիտասարդ մարզիչ ունի, որը սովորեցնում է մեզ խաղալ այնպիսի ֆուտբոլ, որից մենք հաճույք ենք ստանում: Երկրում երիտասարդ սերունդը նույնպես լավն է: Չնայած որ մեր ներքին առաջնությունը ուժեղ չէ: Այնտեղ այժմ ուրիշ ստրատեգիա է գործում, հիմնականում խաղում են երիտասարդ ֆուտբոլիստներ, նրանց տալիս են բացվելու հնարավորություն:
-Կարող է ներկայիս հավաքականը, որտեղ հանդես են գալիս երիտասարդ և խոստումնալից խաղացողներ, մոտենալ Եվրո-2016-ին իր ելույթների գագաթնակետին:
-Այդպես պետք է լինի: Սակայն ճիշտն ասած ֆուտբոլը այնպիսի խաղ է, որ դժվար է ինչ-որ կանխագուշակել: Մեր հավաքականում ֆուտբոլիստները 19,21,23 տարեկան են: Միայն Բերեզովսկին է 38 տարեկան: Սակայն նա լավ մարզավիճակում է և ես հուսով եմ, որ նա դեռևս մի քանի տարի կօգնի հավաքականին:
-Երբ Ակտոբե ժամանեց «Գանձասարը» նրանց հետ միասին եկել էր նաև Հայաստանում հայտնի սպորտային լրագրող Սուրեն Բաղդասարյանը: Նա խոստովանեց, որ հայկական ֆուտբոլը ծանր ժամանակներ է ապրում: Ակումբները խնդիրներ ունեն ֆինանսավորման հետ կապված: Նրանցից ոմանք անգամ փակվում են:
- Մենք փոքր պետություն ունենք: Կառավարությունը չի կարողանում հովանավորել ակումբները: Այդ պատճառով դրանով զբաղվում են գործարարները: Սակայն նրանք կարող են ամեն պահի հրաժարվել դրանից: Այդ պատճառով էլ մեր առաջնությունում ընդամենը ութ ակումբ է:
- Սակայն ամեն դեպքում Հայաստանում շատ տաղանդավոր ֆուտբոլիստներ կան: Չնայած եթե այդպես մտածել, ապա ներքին առաջնությունը երիտասարդների համար պետք է լինի խոստումնալից: Երիտասարդ ֆուտբոլիստին կարող է փրկել միայն արտասահմանյան առաջնություն տեղափոխվելը: Եթե ես սխալ եմ մտածում:
- Մեզ մոտ շատ են սիրում ֆուտբոլը: Իհարկե ոչ Բրազիլիայի նման, սակայն մեր երեխաները խաղում են ֆուտբոլ փոքր հասակից բակերում: Բացի դա, ինչպես ես ասեցի, մեր երիտասարդ ֆուտբոլիստները խաղում են ներքին առաջնությունում և արագորեն զարգացում են ապրում: 20 տարեկան հասակում նրանք արդեն ունենում են փորձ երիտասարդական և հիմնական հավաքականներում հանդես գալու: Հայաստանում սիրում են ֆուտբոլը, սակայն պետությունը փոքր է և ֆուտբոլի զարգացման համար մենք փող չունենք:
-Ինձ ասել են, որ Հայաստանում ֆուտբոլիստները ստանում են 2-3 հազար դոլար: Արդյոք դա այդպես է: Եթե դա այդպես է, ապա դա շատ է, թե քիչ հայ ֆուտբոլիստի համար:
- Հայ ֆուտբոլիստների աշխատավարձը ավելի քիչ է քան Դուք ասում եք: Իհարկե ֆուտբոլիստներ կան, որ ստանում են երեք հազար դոլար, սակայն նրանց թիվը քիչ է: Երիտասարդ ֆուտբոլիստները համեստ փողեր են ստանում: Նրանց նապատակը Հայաստանի առաջնությունում խաղային փորձ ձեռք բերելն է և այլ ավելի բարձր վարձատրվող առաջնություն տեղափոխվելը: