Քիչ առաջ լուր էր տարածվել, որ Արաբկիր վարչական շրջանի Հրաչյա Քոչարի փողոցի 27 շենքի բակում բազմաթիվ ոստիկաններ են հավաքված: YerevanNews.am-ը ՀՀ ոստիկանության հասարակայնության և լրատվության հետ կապերի աշխատակից Արմեն Մալխասյանից փորձեց չշտել լուրի հավաստիությունը: Վերջինս տեղեկացրեց, որ ինքնասպան է եղել բնակիչներից մեկը՝ իրեն պատկանող որսորդական հրացանով:
Ըստ այլ տեղեկությունների՝ տղամարդու ինքնասպանության պատճառը պարտքերն են եղել: Նրանք ասում են, որ բանկերին շատ պարտքեր ուներ: Նշենք, որ տղամարդու անունը Մհեր է, 45 տարեկան է:


