Ռուսական Sport-exspress կայքը ներկայացրել է հանսգտյան օրերին սպասվող հինգ լավագույն ֆուտբոլային հանդիպումները, որոնք ոչ մի դեպքում պետք չէ բաղ թողնել:
Չելսի-Մանչեստր սիթի
Չելսին և Մանչեստրը համարվում են ոչ միայն հարուստ և հայտնի , այլ նաև` հաջողակ թիմեր: Եվ հիմա նրանց դիմակայությունը գրավելու է բազմահազար ֆուտբոլասերների ուշադրությունը: Լավ է, որ թիմերը սկզբում այնքան էլ հաջող հանդես չէին գալիս, սակայն հիմա կարողանում են հաղթանակներ տոնել:
Պորտու-Սպորտինգ
Հենց այս թիմերն են այս պահին գլխավորում Պորտուգալիայի առաջնության մրցաշարային աղյուսակը, դա նշանակում է, որ տանտերերի հաղթանակի դեպքում, նրանք էլ ավելի կամրապնդեն իրենց դիրքերը: Կամ էլ Սպորտինգն առաջ կանցնի, ով գիտե:
Շալկե- Դորտմունդի Բորուսսիա
Ամենահետաքրքիր դերբիներից մեկը սպասում է բոլորին վաղը, երբ Շալկեն սեփական հարկի տակ կընդունի Բորուսսիային: Հյուրերը պայքարելու են տիտղոսի համար և դա ավելի է սրելու իրավիճակն ու պարգևելու բոլորին հետաքրքիր խաղ: Հիշեցնենք, որ հյուրերի կազմում հանդես է գալիս նաև Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:
Ռոմա- Ուդինեզե
Իտալական ֆուտբոլային աշխարհը կիսվել է երկու թևի` մեկը Ռոմայով հպարտանում է, մյուսը սպասում է նրա տապալմանը: Տանտերերը ութ խաղից ութում էլ հաղթանակ են տոնել, այդ ընթացքում բաղ թողնելով միայն մեկ գոլ: Եվ չնայած Ուդինեզեն հետնապահների ցուցակում է, կարող է վտանգներ ստեղծել նույնիսկ Ռոմայի համար:
Բարսելոնա- Ռեալ
Սա կարելի է որակել «առանց մեկնաբանությունների»: Եվ իսկապես, ինչ այստեղ ասել, դուք ինքներդ ամեն ինչ գիտեք: Այն լինելու է հետաքրքիր, լինելու է կլասիկո: Խոսել այս խաղի մասին կարելի է անվերջ, բայց ավելի լավ է թողնել բոլոր գործերը վաղը երեկոյան և հաճույք ստանալ հետաքրքիր այս խաղից: