168.am-ը գրում է. «Ինչպես գրում է «Прайм Крайм» գործակալությունը, երեկ Էլեկտրոստալ քաղաքի իրավապահները կանխել են գողական հավաքը, որը պետք է տեղի ունեներ տեղի սրճարաններից մեկում։ Հավաքի առիթը տեղի հեղինակություններից մեկի՝ Ճաղատ մանունով հայտնի Ալեքսեյ Ֆեդոտովի ծննդյան տարեդարձն էր։

Ոստիկանության արագ արձագանքման հատուկ ջոկատի մասնակցությամբ գործողության ընթացքում բերման է ենթարկվել 32 հոգի, հիմնականում Նոգինսկի և Էլեկտրոստալի քրեական հեղինակություններ։

Ամենաճանաչված հյուրերի թվում են եղել նաև 2 «օրենքով գողեր»՝ 41-ամյա Գերոգի Սորոկինը (Ժորա Տաշքենդցի) և 36-ամյա Օլեգ Պիրոգովը (Ցիրկաչ)։ «Прайм Крайм»-ի տեղեկություններով, արարողության մասնակցել են նաև «օրենքով գողեր» Ալեքսեյ Զաբավինն ու Վլադիմիր Օզյորսկին, սակայն նրանք հեռացել են մինչև ոստիկանների գալը։

Մանրամասները` այստեղ: