«Կոնյակի հանդեպ թուլություն ունեն ոչ միայն ՀՀ նախագահի նստավայրում, այլև ՀՀ Ազգային ժողովում։ «Ժողովուրդ»–ին հայտնի դարձավ, որ Աժ-ն այս տարվա հոկտեմբերին գնել է մոտ 1 մլն դրամի, իսկ ավելի կոնկրետ՝ 966 հազար 600 դրամի կոնյակ։ «Պեռնո Ռիկար» ՍՊԸ-ից Աժ-ն գնել է 12 հատ 6 տարեկան «Անի», 12 հատ 10 տարեկան «Աղթամար» և 18 հատ 20 տարեկան «Նաիրի» կոնյակ։
Թեև, եթե հաշվի առնենք, թե խորհրդարանում ամեն ամիս քանի պատվիրակություն են ընդունում, և նրանցից քանիսին են կամ հյուրասիրում, կամ որպես հուշանվեր կոնյակ նվիրում, սա այնքան էլ սարսափելի թիվ չէ։ Սակայն փաստը մնում է փաստ, որ երկրի ներկայիս սոցիալ-տնտեսական ծանր վիճակում պետական կառույցները միլիոններ են շռայլում կոնյակի վրա»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Կոնյակի հանդեպ թուլություն ունեն նաև Ազգային ժողովում
