«Ընդդեմ իրավական կամայականությունների» հկ նախագահ Լարիսա Ալավերդյանի գնահատմամբ` Հայաստանի ներքին քաղաքականությունում սյուրռեալիստական վիճակ է տիրում: Նա համոզված է, որ սեպտեմբերի 3-ին շատ բան տեղի չի ունեցել, և Հայաստանը միշտ մի աչքով նայում է Արևելիքն, մյուսով` Արևմուտքին:

«Ինձ համար շատ վիրավորական է Լուկաշենկոյի հայտարարությունը: Որևէ դրական բանով աչքի չընկնող, բարոյական որևէ լումա չվաստակած այդ քաղաքական գործիչը Հայաստանին կախվածության մեջ գցեց Ադրբեջանից: Նա անգամ ԵՄ-ի կամ Մինսկի հետ որևէ կապ չունի»,- իր խոսքում նշեց Ալավերդյանը:

Վերջինիս դիտարկմամբ` Հայաստանի քաղաքական էլիտան պատրաստ չէ որևէ միություն մտնելու: Նրա դիտարկմամբ` միություններում հավասար գործընկերության, համարժեք փոխզիջումների լիագումար է, ինչին Հայաստանը չի կարող հարմարվել: Նա նաև հավաստեց, որ միությանն անդամակցելով` Հայաստանն իր սուվերեյնությունը չի կորցնի, և այդտեղ է երևում ինքնիշխանությունը: