1902 թվականին առաջին անգամ կատալոնական և մադրիդյան ակումբների միջև տեղի ունեցած առաջին հակամարտությունից սկսած, եթե հաշվի առնենք պաշտոնական և ընկերական հանդիպումները, տեղի են ունեցել 257 «Կլասիկո»: Ոչ մեծ առավելություն ունի «Բարսելոնան», որը 105 հաղթանակ է տարեկ 94 պարտության դեմ, ևս 58-ը ավարտվել են ոչ ոքի: Սակայն «Ռեալը» առաջ է պաշտոնական հանդիպումներում 90 հաղթանակ 86-ի դիմաց: Այս մասին հաղորդում է Евро-Футбол-ը: 
Հաշվի առնելով, որ շաբաթ օրը ակումբները հանդիպելու են Պրեմիերայի շրջանակներում` պետք է առանձին կերպով քննարկել հանդիպումների պատմությունը առաջնությունում:

Երկու ամումբի մարզիչների Խերերդո Մարտինոի և Կարլո Անչելոտիի համար այս «Էլ Կլասիկոն» դառնալու է առաջինն իրենց կարիերայի ընթացքում, ինչի պատճառով դժվար է կանխագուշակել արգենտնիացու և իտալացու մարզչական անակնկալները: Սակայն հաշվի առնելով, որ Անչելոտիին ավելի շատ են քննադատում, ապա կարելի է ասել, որ նա ավելի մեծ ճնշման տակ է գտնվելու:
«Էլ կլասիկոների» անկյունաքարերից մեկն էլ Մեսսի-Ռոնալդու հավերժ հակամարտությունն է: Դրա մասին խոսում են յուրաքանչյուր հանդիպումներից առաջ և այսօրվա հնադիպումը բացառություն չի լինի: Լեոյի օգտին ամբողջ իսպանական դերբիներում հաշվում է 18 գոլ, իսկ Քրիշթիանուն աչքի է ընկել 12 անգամ: Դրանցից Լա Լիգայում արգենտինացին խփել է 11 գոլ, իսկ պորտուգալացին ընդամենը չորս: Հետաքրքիր է նաև այն փաստը, որ «կլասիկոներում» «Ռեալի» դարպասը վերջին երեք գոլի հեղինակը Մեսին է:
Եթե խոսալ երկու ֆուտբոլիստի մարզական վիճակի մասին, ապա Ռոնալդուն ավելի նախընտրելի վիճակում է գտնվում, քանի որ Մեսին միայն վերջերս է ապաքինվել վնասվածքից:
Նեյմար Ջունիորը և Գարեթ Բեյլը դարձան իրենց ակումբների գլխավոր ձեռքբերումները, ինչը բացատրում է նրանց նկատմամբ մեծ ուշադրությունը մամուլի, փորձագետների և հասարակ երկրպագուների կողմից:
Բրազիլացին կարողացել է մրցաշրջանի երկու ամսվա ընթացքում նվաճել իր տեղը «Բարսելոնայի» մեկնարկային կազմում, սակայն դեռևս նրա ներգրավումը թիմի խաղի մեջ շարունակվում է: Դեռևս ստույգ բնութագիր չկա, թե ինչ նոր բան է բերել Նեյմարը խաղի մեջ և արդյոք Բարսելանոն նրա ձեռքբերումից հետո ավելի ուժեղ է դարձել: Կոպիտ ասած մեծ տարբերություն չկա արդյոք Նեյմարն է խաղում, թե Պեդրոն: 13 անցկացրած խաղում Նեյմարը երեք գոլի հեղինակ է դարձել, սակայն դրա փոխարեն վեց արդյունավետ փոխանցում է կատարել:
Բեյլը խաղաշրջանի սկզբում ավելի շատ ժամանակ խաղին հետևում է պահեստայինների նստարանից` բուժելով վնասվածքները: Բեյլը խաղադաշտում հայտնվել է միայն հինգ անգամ և աչքի է ընկել միայն մեկ ճշգրիտ հարվածով: Արդյոք իտալացի մարզիչը տեղ կգտնի Բեյլի համար Ռեալի մեկնարկային կազմում դեռևս հարցականի տակ է: