Ռուսաստանի դրոշի տակ հանդես եկող Միշա Ալոյանը հաղթանակ է տարել բռնցքամարտի աշխարհի առաջնության ժամանակ մինչև 52 կգ քաշային կարգում և երկրորդ անգամ դարձել աշխարհի չեմպիոն: Այս մասին հայտնում է Риа Новости գործակալությունը:
Ալոյանը վճռորոշ մարտում պարտության է մատնել Յասուրբեկ Լատիպովին(Ուզբեկստան)- 29:28, 29:28, 28:29:
Մարտը ընթացել է մեկ սցենարով. մարզիկները աշխատել են տակտիկապես մոտ չթողնել հակառակորդին, իսկ այնուհետև «պայթել են» և տեղի է ունեցել հարվածների փոխանակում: Վճռորոշ դարձել է երրորդ ռաունդը, որտեղ հայազգի մարզիկը կարողացել է նկատելի առավելություն ստանալ:
2011 թվականին Ալոյանը հաղթել էր Բաքվում տեղի ունեցած աշխարհի առաջնության ժամանակ: