Գերմանիայի առաջնության 10-րդ տուրի շրջանակներում Դորտմունդի «Բորուսիան» հանդիպում անցկացրեց «Շալկեի» հետ:
Հանդիպումն ավարտվեց հյուրերի հաղթանակով՝ 1-3 հաշվով: Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը թիմի մեկնարկային կազմում էր և խաղի ընթացքում դարձավ երկու գոլային փոխանցման հեղինակ:
Բորուսիացիների և Մխիթարյանի ֆեյսբուքյան էջերում կարելի է տեսնել հաղթանակից հետո արված լուսանկարները: