Գերմանիայի առաջնության տասերորդ տուրում Շալկե 04-ը հանդիպել էր Դորտոմունդի Բորուսիայի հետ, որտեղ վերջինս համոզիչ հաղթանակ տարավ Օբամեյանգի, Շահինի և Բլաշիկովսկու գոլերի, ինչպես նաև դարպասապահ Վայդենֆելերի շնոհիվ, ով կարողացավ հետ մղել 11 մետրանոց հարվածը: Սակայն դերբիում այսօրվա հաղթանակի ստեղծողը դարձավ Մխիթարյանը, ով երկու անգամ բառացիորեն ստեղծեց գոլերը, իսկ երորդում անուղղակի մասնակցություն ունեցավ:
Հենրիխ Մխիթարյանը խլեց գնդակը աջ թևում, ցուցաբերեց խաղադաշտի լավ տեսանելիություն և հիանալի փոխանցում կատարեց տուգանային հրապարակին մոտեցող Նուրի Շահինին, ով իր ձախ ոտքով հարվածեց հեռավոր անկյունը 18 մետրից և այսպիսով դարձավ մրցաշրջանում իր առաջին գոլի հեղինակ:
Իսկ երկրորդ Մխիթարյանի կողմից ստեղծած գոլը տեղի ունեցավ հետևյալ պարագաներում: Դրասկլերը կորցրեց գնդակը, որը հայտնվեց Մխիթարյանի մոտ, որը անհավանական անցում կատարեց ամբողջ խաղադաշտում անկյունային ուղղությամբ` աջ թևից դեպի ձախ և կարծես արդեն կորցրել էր բոլոր ուժերը, սակայն կրկին հիանալի կերպով նկատեց խաղընկերոջը, ով այս դեպքում Օբամեյանգի փոխարեն խաղադաշտում հայտնված Բլաշիկովսկին էր: Վերջինս էլ հարվածեց իրեն մոտակա դարպասի անկյունը և հանեց Դերբիում հաղթողի վերաբերյալ բոլոր հարցերը:
Այսպիսով այս խաղում «Բորուսիայի» գլխավոր հորոսը դարձավ Հենրիխ Մխիթարյանը: Չնայած որ Մխիթարյանը գոլի հեղինակ չդարձավ, սակայն այնուամենայնիվ դարձավ ակումբի երեք գոլի համահեղինակ, իսկ վերջին երկու գոլը 99%-ով հեղինակեց Մխիթարյանը: Սա անկասկած հայ կիսապաշտպանի լավագույն խաղն էր Բորուսիայի նրա կարիերայի ընթացքում, չնայած որ գոլի հեղինակ չդարձավ: Այսօր Մխիթարյանը վերջապես ցույց տվեց, թե ինչի համար են նրան ձեռք բերել: Նա դարձավ նոր Կագավա Դերբիում: