Քիչ առաջ մեկնարկեց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հրավիրած բազմահազարանոց հանրահավաքը:
Հանրահավաքին մասնակցում է նաև «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:
Նա ելույթ ունենալով ասաց.«Մեր ճանապարհը տանելու է հաղթանակ, որովհետև դրա այլնտրանքը չկա, դրա այլընտրանքը Հայստանի կործանումն է»,- և հավելեց, որ ընտրությունից առաջ Րաֆֆի Հովհաննիսյանն իրենց ասել է, որ հնարավոր է, սակայն իրենք կասկածամտորեն էին վերաբերվել: Բայց հետո համոզվել են և համոզվել են բոլորը:
Հիշեցնենք, որ Րաֆֆի Հովհաննիսյանը երեկ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից դուրս գալուց հետո հայտարարել է, որ նախագահի հետ ունեցած խոսկցության մանրամասների մասին կխոսի այսօրվա հանրահավաքին:
Նշենք նաև, որ հանրահավաքին մասնակցում է նաև նախագահի նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյանը: