Սիրված դերասան Հայկ Մարությանը Facebook-ի իր էջում անդրադարձել է Ռուսաստանի հանրային հեռուստաալիքով հեռարձակվող «Նորությունների» հաղորդավարի արհամարհական մեկնաբանությանը՝ կապված Հայաստանի Մաքսային միությանն անդամակցելու որոշման ու միության կողմից առժամանակ չընդունելու հետ։ Ստորև ներկայացնում ենք այն։
«Մենք ստեղ մի այլ կերպ խառնվել ենք իրար, քննարկում ենք լավ էր, թե վատ, որ միանում ենք Մաքսային միությանը. էլ ինտերվյուներ, էլ ամենաբարձր պաշտոնյաների մակարդակով մեկնաբանություններ, էլ պարզաբանումներ, էլ կարծիքը արագ փոխելներ, էլ վեճեր, էլ բողոքի ակցիաներ, էլ եվրոպացիներին մերժել։ Դու մի ասա մեզ չեն էլ վերցնում, հըլը դրա մասին էլ իրենց առաջին ալիքով հեգնանքով հայտարարում են... Եթե անգամ մեկնաբանի ասածները չեն համապատասխանում Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշմանը, ապա տեսանյութի արհամարհական ոճից կարելի է գուշակել Հայաստանի երկրորդական դիրքը այդ միությանը։
Հ.Գ.Մեր «մտերիմ» բարեկամ ռուսները այս իրավիճակի համար լավ արտահայտություն ունեն՝ «И смех и грех »։