Ինչպես կանխատեսում են օդերևութաբանները, մեր տարածաշրջանում հոկտեմբերի 28-ից 31-ն ընկած ժամանակահատվածում և նոյեմբերի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հյուսիս-արևմտյան քամու արագությունը վայրկյանում կհասնի մինչև 5 մետրի: Ուսումնասիրությունների համաձայն` օդի ջերմային ռեժիմում ` էական փոփոխություններ տեղի չեն ունենա:

Մայրաքաղաքում հոկտեմբերի 28-ից 31-ը և նոյեմբերի 1-ին կգերակայի առանց տեղումների եղանակը: