Անցյալ տարվանից սկսված հունահռոմեական ոճի ըմբշամարտիկ Արսեն Ջուլֆալակյանը շեշտը դրել էր Բուդապեշտի աշխարհի առաջնությանը պատրաստվելու վրա: Այսօր կայացած ասուլիսի ընթացքում նշելով այս մասին, մարզիկը հավելեց, որ բնականաբար իրենք մեկնել էին ոսկե մեդալ նվաճելու համար:
«Ցավոք նորից Օլիմպիական խաղերից հետո պարտվեցի նույն մարզիկին և ստացվեց բրոնզե մեդալ, կրկին չստացվեց ոսկե, սակայն հուսահատված չենք և պատրաստվելու ենք Եվրոպայի առաջնությանը և աշխատելու ենք այդ ուղղությամբ», - նշեց նա:
Անդրադառնալով գերմանական ակումբում իր հանդես գալուն և ելույթներին, նշեց, որ դարձել է գերմանիայի չեմպիոն, մեկ անգամ փոխչեմպիոն:
«Դեռ մեկ գոտեմարտ եմ անցկացրել, հաղթել եմ, ցանկալի է մեկ քաշային կարգ ավել հանդես գալ, որպեսզի մարզավիճակդ միշտ տեղը լինի», - նշեց նա:
Նա նշեց, որ գերմանական ակումբում հանդես են գալիս նաև հայ այլ ըմբիշներ, այդ թվում՝ Ռոման Ամոյանը, ով մեկ գոտեմարտ է դեռևս անցկացրել և հաղթանակ է տոնել:
Ամփոփելով այլ ըմբիշների ելոյթները Եվրոպայի և Աշարհի առաջնությունների ժամանակ, նա շատ բարձր գնահատեց բոլորի ելույթները: