Սխալ քայլ էր գործազրկության 18.000 դրամ նպաստի վերացումը: Այսօր կայացած ասուլիսի ընթացքում նման տեսակետ արտահայտեց ԲՀԿ ներկայացուցիչ Վարդան Բոստանջյանը:
Նա նշեց, որ բոլոր երկրներում էլ կա մարդկանց մի խումբ, ովքեր ի վիճակի չեն աշխատելու և նպաստների ինստիտուտի միջոցով, պահում էին հենց այդ մարդկանց:
Լրիվ հակառակ տեսակետ արտահայտեց ԱԺ ՀԿԿ խմբակցության պատգամավոր Մանվել Բադեյանը, նշելով, որ այդ միջոցները ոչ թե վերացվել են, այլ նպատակաուղղվել են այն մարդկանց օգնելուն, ովքեր աշխատում են:
«Այն մարդիկ, ովքեր չեն ցանկանում աշխատել, չպետք է ստանան նպաստ, դա տրվելու է այն մարդկանց, ովքեր ցանկանում են աշխատել, սակայն չեն կարողանում աշխատանք գտնել», - նշեց նա:
Պատգամավորի խոսքերով, կան մարդիկ, ովքեր սովոր են բան չանել, բայց գումար ստանալ: «Դրանք պորտաբույծներն են, ում չպետք է գումար տալ, հասարակությունը պարտավոր չէ նրանց պահել», - նշեց նա, հավելելով, որ այդ ամենը կուղղվի այն մարդկանց, ովքեր իրոք ունակ են հանրօգուտ աշխատանք կատարել: