Պետք է ցանկացած աշխատավարձ այնքան լինի, որ մարդը ցանկանա աշխատել: Այսօր կայացած ասուլիսի ընթացքում, անդրադառնալով աշխատավարձերի բարձրացմանը նման տեսակետ արտահայտեց ԲՀԿ Վարդան Բոստանջյանը:
«Ես մտածում եմ, որ մեր խորհրդարանն այնպիսին է, որ պատգամավորները կարող են անվերջ գումարներ վաստակել, իսկ իմ նմանները թող գնան իրենց համար աշխատանք փնտրեն», - նշեց նա:
Լրագրողի այն դիտարկմանը, թե արդյո՞ք այդ գումարն օրինակ պետք է ՀՀԿ Սամվել Ալեքսանյանին, նույն կուսակից Մանվել Բադեյանը դրական կերպով պատասխանեց:
Իսկ Բոստանջյանն էլ նշեց, որ չպետք է միայն ուշադրություն դարձնել Սամվել Ալեքսանյանին, նա աշխատատեղ ստեղծող է, մարդկանց աշխատանքով է ապահովում, մաքուր առևտուր է ապահովում:
«Ձեր դուրը կգա՞ր, եթե մտնեիք խանութ, իրար կողք դրված լիներ կոշիկի մազը սմետանի հետ»,- հարցրեց նա:
Իսկ պատասխանելով այն հարցին, թե ինչ անեն այն մարդիկ, ովքեր այդ նպաստով էին ապրում, նա դիտարկում արեց, թե թող աշխատի հենց Ալեէքսանյանի մոտ:
«Մարդը աշխատատեղ ստեղծող է, հո դուշման չէ», - նշեց նա: