«Ռոստովի» դարպասներին գոլի հեղինակ դառնալով՝ Յուրա Մովսիսյանը դարձել է Ռուսաստանի առաջնությունում լավագույն հայազգի ռմբարկուն: Այս մասին հայտնում է Еркрамас-ը:
Յուրա Մովսիսյան- 35 գոլ
Գառնիկ Ավալյան -34 գոլ
Անդրեյ Մովսիսյան-20
Ալբերտ Սարգսյան-13
Արազ Օզբիլիս -12
Միաժամանակ Մովսիսյանը գոլի «Ռոստովի» դարպասներին դարձել է 168-րդ «հայկական գոլը» բարձրագույն դիվիզիոնում:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի առաջնության 14-րդ տուրի «Ռոստով» - «Սպարտակ» հանդիպում 2:0 հաշվով հաղթանակ են տարել մոսկվացիները, իսկ հաշիվը բացվել է 11 մետրանոց հարվածից հետո, որը հիանալի կերպով իրացրել է Յուրա Մովսիսյանը: Ընդ որում պետք է ավելացնել, որ հենց իր նկատմամբ էլ խախտել էին կանոնները տուգանային հրապարակում: