Ճանաչված ֆուտբոլիստ Անգլիայի հավաքականի նախկին ավագ Դևիդ Բեքհեմը իր 14 ամյա որդու Բրուկլինի հետ Լոս Անջելեսում ավտովթարի մեջ է ընկել: Ոչ մեկ չի տուժել, սակայն ուժեղ վնաս են ստացել երկու ավտոմեքենան:
Պատահարը տեղի է ունեցել նախօրեին Բեքեհմի առանձնատան դիմաց Լոս Անջելեսի արևմուտքում գտնվող Բեվերլի Հիլսում: Նախնական տվյալների համաձայն ավտովթարի մեղավորը եղել է մարզիկը, քանի որ նա դուրս է եկել ավտոճանապարհ, որով շարժվելիս է եղել մեկ այլ ավտոմեքենա: Համաձայն դեպքի վայր ժամանած պապարացիների լուսանկարների ավտովթարի հետևանքով Բեքհեմի Land Rover ավտոմեքենայի առջևի բամպերը ամբողջովին պոկվել է: Ավտոմեքենայի հետևի նստարանին եղել է ֆուտբոլիստի 14 ամյա որդին: