ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը, որն այս պահին ընթանում է ԱԺ-ում, բաժանվելու է երկու մասի՝ երկրորդ մասն անցկացվելու է դռնփակ:
ՀՀ Ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանն իր խոսքում անդրադարձավ 2014թ. պետբյուջեով նախարարություններին տրամադրվելիք գումարին: Ըստ այդ թվերի` ԱԻՆ նախարարությանը 2014 թ. պետբյուջեով նախատեսվում է տրամադրել 9.5 մլդ դրամ, որն ավելի շատ է 2013-ին տրամադրված գումարից: «ՀՀ Ոստիկանությանը 2014թ. պետբյուջեից տրամադրվելու է 34.2 մլդ դրամ, որն անցյալ տարի տրամադրված գումարից ավել է 11 տոկոսով: Ազգային Անվտանգության Ծառայությանը տրամադրվելու է 16.5 մլրդ դրամ , որը 15 տոկոսով ավել է անցյալ տարի տրամադրված գումարներից», - նշեց նա: