Ռազմագերիների փորձը ցույց է տվել, որ կամ ուղղարկում են երրորդ երկիր կամ ետ են վերադարձնում:

Այսօր լրագրողների հետ զրույցի ընթացքում, անդրադառնալով հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանին, այսպիսի կարծիք հայտնեց Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, հավելելով, որ այլ դեպքեր միայն ռազմագերիներից երկուսի մոտ է գրանցվել:

«Այսօր կարծում եմ, որ Ադրբեջանի հանրապետությունը մեկ քաղաքականություն է տանում, որ նրան երրորդ երկիր ուղարկեն: Մեր տեսակետը միշտ էլ եղել է այն, որ փորձենք նրան ետ վերադարձնենք և ետ վերադարձնելուց հետո ոչ մի հետապնդման չենթարկվի իրավական առումով», - նշեց նա:

Նախարարի խոսքերով, պաշտոնական կապի բացակայությունը չի հանգեցնում նրան, որ իրենք կարողանան լիարժեք իրենց ուժերն ուղղել Հակոբի ետ վերադարձման համար:

«Այնուամենայնիվ, միջնորդավորված կերպով՝ միջազգային կազմակերպությունների կողմից մինչ հիմա փորձեր են արվում ՝ նրա ետ վերադարձման համար», - եզրափակեց նախարարը: