Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Վարդան Ստեփանյանի նախագահությամբ սկսվում է Գագիկ Մինասյանի գործի դատավարությունը:

Ըստ մեղադրանքի՝ Հրազդան քաղաքի 27-ամյա բնակիչ Գագիկ Մինասյանը 2013 թվականի հունիսի 14-ին, ժամը 23-ի սահմաններում Հրազդանի բժշկական կենտրոնի ծննդատան և ինֆեկցիոն բաժանմունքների դիմացի տարածքում, իր և Վ. Մաթևոսյանի նորածին երեխաների վերաբերյալ առաջացած խոսակցության, ապա վիճաբանության ժամանակ, գտնվելով ոգելից խմիչք օգտագործած վիճակում, իր մեքենայից վերցրել է խոհանոցային դանակը, հարվածներ հասցրել ներկաներին և արդյունքում ծանր վնաս պատճառել Գ. Մաթևոսյանի առողջությանը:

Գագիկ Մինասյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով:

Որպես խափանման այլընտրանքային միջոց կիրառվել է գրավը: