Պռոշյանի սպանված գյուղապետ Հրաչ Մուրադյանի եղբորորդին՝ Հակոբ Մուրադյանը հայտարարել էր, որ իր հորեղբոր սպանության այսպես ասած կնքահայր է տեսնում Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանին:

Այսօր Aravot.am-ի հետ զրույցում Հակոբ Մուրադյանը կայքի հարցին, թե ի՞նչ հիմքեր ունի, որ Կովալենկո Շահգալդյանին է համարում մեղավոր սպանության մեջ՝ պատասխանել է. «Հիմքերն այն են, որ իմ հորեղբայրը բացի իրենից ու իր նման մի քանի հոգուց ուրիշ ոչ մեկի հետ հարց չի ունեցել, խնդիր չի ունեցել երբևիցե»:

Նա պատմել է, որ Հրաչ Մուրադյանը մարզպետի հետ գյուղի հետ կապված խնդիրներ է ունեցել. «Ես տեղյակ եմ, որ նրանց մեջ անգամ վիճաբանություն է եղել»:

Հարցին՝ իրավապահ մարմինները տեղյա՞կ են դրա մասին՝ Հակոբ Մուրադյանը պատասխանեց. «Որ ուզենային տեղյակ լինեին՝ կլինեին: Ես ինչ իմացել եմ՝ ասել եմ»:

Մանրամասները՝ aravot.am-ում