«Այսօր մենք այստեղ ենք, որովհետև համաձայն չենք այս ընտրության հետ: Ես եկել եմ այստեղ, որ սատարեմ Րաֆֆի Հովհաննիսյանին»,՞ քիչ առաջ Ազատության հրապարակում հայտարարեց նախագահի նախկին թեկնածու Անդրեաս Ղուկասյանը և դիմելով հանրահավաքի մասնակիցներին ասաց.«Դուք արեցիք այն ինչ, որ տարիներ շարունակ չկարողացավ անել ընդդիմությունը, բայց դա արդեն հաղթանակ չի, սա առաջին քայլն է դեպի հաղթանակ»:
Անդրիաս Ղուկասյանն ասաց, որ քաղաքացիները հաղթական ոգին պետք է հաղորդեն բոլորին և ընդգծեց.«Այս միասնությունը, որ ձեռք բերվեց մենք պարտավոր ենք պահել մեր կյանքի գնով»:
Իր ելույթն ավարտելով Անդրիաս Ղուկասյանն ասաց.«Ես հավատում եմ մեր հաղթանակին»: