Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը իր Facebook-յան էջում գրել է:
Ցանկացած ծախված գործչի վերջը հանրային խայտառակությունն ու վարկաբեկումն է: Այսօր այդ «բախտին» արժանացավ իտալացի Պինո Արլաչին, որն Ադրբեջանում անցկացված նախագահական ընտրությունների ժամանակ ղեկավարել է Եվրոխորհրդարանի պատվիրակությունը:
«Խավիարային քաղաքականության» մնացած բոլոր զոհերի պես, այս անձնավորությունը կարծում էր, թե իր վճարված սուտը անպատիժ կմնա: Բարեբախտաբար նա նույնպես սխալվեց, ինչի համար անարգանքի սյունին գամվեց իտալական առաջատար լրատվամիջոցների կողմից: