Քիչ առաջ երաժիշտ Ռուբեն Հախվերդյանը «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքի ժամանակ ելույթ ունեցավ և նշեց, որ Ազատության հրապարակում հավաքվածները ոչ միայն գիտակցաբար, այլև բնազդաբար են հավաքվել, որպեսզի փրկվեն «գայլերից»:

«Իմ հույսը կրկին վերականգնվել է: 20 տարի նույն բանը կրկնում ենք. ասում ենք Սերժիկ, հասկանում ենք Սաշիկ ու հակառակը: Մենք հավաքվել ենք, որ ազատվենք այդ բաներից»,-իր խոսքում նշեց Ռուբեն Հախվերդյանը: