Ռիվերյան դերբիում Դորտմունդի Բորուսիայի փլեյմեյքեր Հենրիխ Մխիթարյանի հիանալի հարձակվողական կիսապաշտպանի խաղը բավարար էր Բունդեսլիագյի 10-րդ տուրի լավագույն ֆուտբոլիստ ճանաչված հայ ֆուտբոլիստին շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի քվեարկությունում հաղթելու համար:
Դորտմունդը հաղթանակ տարավ Շալկե 04-ի նկատմամբ ,3-1 հաշվով իսկ Մխիթարյանը ցուցաբերեց իր փլեյմեյքերի կարողության ամբողջ զինանոցը: Այդ պատճառով bundesliga.com կարդացողների 58%-ը քվեարկել են 24 ամյա ֆուտբոլիստի օգտին` ընթացիկ մրցաշրջանում նրան արդեն երկրորդ անգամ ճանաչելով շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ: Առաջին անգամ նա ճանաչվել էր շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ 4-րդ տուրում Այնտրախտի Ֆրանկֆուրտի դեմ խաղից հետո:
Այն ավանդապաշտների համար, որոնք հավատում են, որ փլեյմեյքերի փոխանցումները շատ ավելի կարևոր են, քան նրա գոլերը, Մխիթարյանինը դարերի ներկայացում էր: Նրա գեղեցիկ փոխանցումը 17-րդ րոպեին թույլ տվեց Մարկո Ռոյսին փոխանցել Պիեր Էմերիկ Օբամեյանգին, ով խաղում բացեց հաշիվը: Եթե երկրորդ փոխանցողի դերը միայն նախազգուշացում էր, ապա նա այնուհետև երկու անգամ դարձավ ուղղակիորեն գոլային փոխանցումների հեղինակ: Առաջին փոխանցումից հետո Նուրի Շահինը հարվածեց 20 մետր հեռավորությունից և բացեց իր գոլերի քանակը նոր մրցաշրջանում, իսկ երկրորդը ժամանակակից կրեատիվ վարպետության նմուշ էր:
Նա անցավ մոտ 70 մետր` գնդակը վերցնելով իր տուգանային հրապարակի մոտից, այնուհետև ցուբերեց խաղադաշտի հիանալի տեսողություն և փոխանցեց Յակուբ Բլաշիկովսկուն, որն էլ չսխալվեց և հաշիվը դարձրեց 3-1: Մխիթարյանի ֆուտբոլային ներկայացումը ձեռնունայն թողեց մրցանակի համար իր մրցակիցներին: Մարիո Մանջուկիչը ով դուրս եկավ խաղադաշտ պահեստայինների նստարանից և Բավարիային բերեց հաղթանակ Բեռլինի Հերտայի դեմ խաղում 3-2 հաշվով, ստացել է քվեարկողների ընդամենը 19%-ը: