ԱԺ-ում այս պահին շարունակվում է քննարկվել 2014թ. պետբյուջեն: ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանի ելույթից հետո հարցով հանդես եկավ ԱԺ Ժառանգություն խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը:

Հարցը կայանում էր հետևյալում. «Պետք է բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերի հետ կապված ձեր աշխատավարձը կտրուկ բարձրանա, ի՞նչ միջոցառումներ եք իրականացնելու մյուս տարի, որը չեք կարողանում իրականացնել այսօր ձեր ստացած գումարի միջոցով: Եվ արդյո՞ք քաղաքացիություն կտրվի Ժիրայր Սեֆիլյանին, ով քսան տարի ապրելով այստեղ չունի քաղաքականություն: Ի՞նչ եք անելու, որ խտրական վերաբերմունքը վերացվի»:

Ի պատասխան այս հարցի պարոն Սարգսյանը նախ նշեց, որ ինքը կարող էր այդ հարցը կոնկրետ անձանց դեպքում շրջանցել, սակայն չի անում:

«Քաղաքացիության իրավունքը մերժվում է առանց բացատրությունների և պետք է նշեմ, որ նրա մերժումից հետո նա դեռ չի դիմել կրկին և նշանակում է բարդ կլինի քաղաքացիություն շնորհել: Սա նման է մի հայտնի անեկդոտի. ««Լատարեն հաղթելու համար պետք է գոնե տոմսը գնել»», - մեջբերեց նա:

Անդրադառնալով աշխատավարձերի բարձրացմանը, նա նշեց, որ ինքը չի որոշում իր աշխատավարձը, և չի կարծում թե դրանից իր գործառույթները ընդլայնվելու են:

«Խոսքը չի գնում միայն նախագահի աշխատակազմի ղեկավարի աշխատավարձի բարձրացման կամ պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին: Այլ պետական աշխատողներինը ևս բարձրանալու է և ես վատ բան չեմ տեսնում, որ նրանց աշխատավարձերը բարձրանան»,- նշեց նա:

Նա նշեց, որ չգիտի, թե կոնկրետ ինչքան աշխատավարձի բարձրացումը կնպաստի լավ աշխատանքի:

«Ես միայն գիտեմ, որ նվիրում է պետք: Չգիտեմ, որ աշխատանքին է նվիրում անհրաժեշտ ընտանիքիդ օրերով, ժամերով չտեսնելու և ազատ ժամանակ չունենալու փոխարեն», - եզրափակեց նա: