Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան(ՖԻՖԱ) իր պաշտոնական կայքում նշել է «Ոսկե գնդակի» 23 հավակնորդի անուն, որը հանձնվում է աշխարհի լավագույն ֆուտբոլիստին:
Ցանկում վեց ֆուտբոլիստ ներկայացնում է Չեմպիոնների Լիգայի գործող գավաթակիր Մյունխենի Բավարիան: Չորս մարդ ներկայացնում է իսպանական Բարսելոնան, այդ թվում ոսկե գնդակի քառակի հաղթող հարձակվող Լեոնել Մեսսին:
Մրցանակի հաղթողը որոշվում է գլխավոր մարզիչների, ազգային հավաքականների ավագների և ԶԼՄ-ների ներկայացուցիչների քվեարկության արդյունքում: Դեկտեմբերի սկզբին ՖԻՖԱ-ն կհայտարարի ամենաշատ ձայն ստացած երեք հավակնորդի անուն, իսկ 2014 թվականի հունվարի 12-ին հայտնի կդառնա «Ոսկե գնդակի» հաղթողը:
Հավակնորդների ցուցակը ունի հետյալ տեսքը`
Էդեն Ազար(Բելգիա/Չելսի)
Գարեթ Բեյլ(Ուելս/Ռեալ)
Զլատան Իբրահիմովիչ(Շվեդիա/ՊՍԺ)
Անդրես Ինյեստա(Իսպանիա/Բարսելոնա)
Էդիսոն Կավանի(Ուրուգվայ/ՊՍԺ)
Ֆիլիպ Լամ(Գերմանիա/Բավարիա)
Ռոբերտ Լևանդովսկի(Լեհաստան/Բորուսիա)
Լեոնել Մեսսի(Արգենտինա/Բարսելոնա)
Թոմաս Մյուլլեր(Գերմանիա/Բավարիա)
Նեյմար(Բրազիլիա/Բարսելոնա)
Մանուել Նոյեր(Գերմանիա/Բավարիա)
Մեսութ Օզիլ(Գերմանիա/Արսենալ)
Ռոբին Վան Պերսի(Հոլանդիա/Մանչեսթեր Յունայթեդ)
Անդրեա Պիրլո(Իտալիա/Յուվենթուս)
Ֆրանկ Ռիբերի(Ֆրանսիա/Բավարիա)
Արիեն Ռոբեն(Հոլանդիա/Բավարիա)
Քրիշտիանու Ռոնալդու(Պորտուգալիա/Ռեալ)
Լուիս Սուարես(Ուրուգվայ/Լիվերպուլ)
Տիագո Սիլվա(Բրազիլիա/ՊՍԺ)
Յայա Տուրե(Կոտդիվուար/Մանչեսթեր Սիթի)
Ռադամել Ֆալկաո(Կոլումբիա/Մոնակո)
Չավի(Իսպանիա/Բարսելոնա)
Բաստիան Շվայնշտայգեր(Գերմանիա/Բավարիա)