ՀՀ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը , ի հակադրություն ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի պետբյուջեն «լոմբարդային» որակելուն, լրագրողների հետ զրույցի ընթացքում նշեց. «Նա մեկնաբանե՞ց իր ասածն ինչ է նշանակում: Պետբյուջեի մեջ հիմնական մասը սոցիալական ծախսերն են: Դա աշխատավարձն է, նպաստն է և այլն: Բանկին ո՞նց են տալիս էդ փոխը: Ո՞նց կարելի է էդ բյուջեն անվանել «լոմբարդային»: Հեռակա երկխոսություն եք ուզում ստեղծել իմ և այդ մարդու միջև: Ես պատրաստ եմ, ով որ ասել է, իր հետ նստեմ քննարկեմ: Նախ պետք է հասկանամ, թե ինչ է նկատի ունեցել լոմբարդային ասելով», - նշեց նա:
Հիշեցնենց, որ ԲՀԿ խմբակցության քարտուղարը երեկ ԱԺ-ում անդրադառնալով 2014թ. պետբյուջեի նախագծին, այն անվանել էր «լոմբարդային», իր ասածը բացատրելով այնպես, որ բյուջեի հիմնական մասը տրվում է ապահովագրական ընկերություններին և բանկերին: