Այսօր ԱԺ-ում 2014 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը հայտարարեց, որ հաջորդ տարվա երկրորդ եռամսյակից սկսած Հայաստանում բոլոր ծնունդները, մահերն ու հայրության որոշումները պետք է գրանցվեն նոր էլեկտրոնային համակարգով:

Նա նշեց նաև, որ այդ աշխատանքների արդյունքում կբացառվի մահացած անձանց ներգրավումը ընտրացուցակներում կամ թոշակառուների ցուցակներում:

Հրայր Թովմասյանի խոսքերով, քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալությունները հաջորդ տարի պետք է միացված լինեն բոլոր ռեգիստրներին:
«Կբացառվի ընդհանրապես որևէ հնարավորություն մահացած մարդուն թոշակ կամ սոցիալական ապահովության այլ նպաստ հատկացնելու գործընթացը»,- նշեց նա: