Հայաստանի հավաքականի և Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը կոճի վնասվածքի պատճառով չի կարողանա իր հարազատ ակումբին օգնել Ռուսաստանի գավաթի 1/16-րդ եզրափակիչի ժամանակ Յարոսլավլի «Շիննիկի» դեմ խաղում: Այս մասին հայտնում է Итар Тасс-ը` հղում կատարելով Մոսկովյան ակումբի պաշտոնական կայքին:
«Շիննիկի» հետ խաղը տեղի է ունենալու հոկտեմբերի 30-ին Յարոսլավլում: Երեքշաբթի օրը հայազգի ֆուտբոլիստը վնասվածքը ստացել է երեքշաբթի մարզումների ժամանակ: Մոտական ժամանկներս Մովսիսյանը բուժզննման է ենթարկվելու:
Նաև նշվում է, որ հարձակվողի մասնակցությունը Ռուսաստանի առաջնության 15-րդ տուրի «Լոկոմոտիվի» դեմ խաղում նույնպես հարցականի տակ է: