Ազատության հրապարակում էր նաև ՀՅԴ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, ով ողջունելով հանրահավաքի մասնակիցներին ասաց, որ կարող են անել անհնարինը:
«Մենք եկել ենք այս հանրահավաքին, ինչպես որ հայտարարել էինք ՀՅԴ-ն ձեր կողքին է, այն ինչ հայ ժողովուրդն ապացուցեց փետրվարի 18-ին ոչ ոք չի կարող կոտրել»,-իր խոսքում նշեց Արմեն Ռուստամյանը:
Վերջինս նշեց, որ փետրվարի 18-ին ապացուցեցինք, որ ՀՀ քաղաքացին շատ ավելի լավ կյանքի և իշխանության է արժանի:
«Ընտրությունների որակի գնահատականը մենք արդեն տվել ենք: Ժողովրդի կամքը չի կարելի ոտնահարել, ցավոք այսօր իշխանության դեմքերն արհամարում են»,-նշեց Ռուստամյանը և ավելացրեց, որ սա դժվար գործ է, բայց եթե վճռական եք, միասնակն, ապա հաղթանակը չի ուշանանա:
Ռուստամյանը նշեց, որ իրենք հանդիպել են Րաֆֆի Հովհաննիսյանի հետ և տեղեկացրեց, որ ՀՅԴ-ն ունի իր քաղաքական օրակարգը և իրենք հետևողական են լինելու:
«Այս վիճակը նաև իշխանությանը պետք է ստիպի ելքեր փնտրել: Այս շարժումը ՀՀ ապագայի, հանուն Արցախի է և մենք ուզում ենք, որ մեր ժողովուրդը նպաստի, որպեսզի հասնենք հաղթանակի»,-ասաց Արմեն Ռուստամյանը: