Խնձորը օգտակար և շատերի կողմից սիրված միրգ է: Բայց քչերը գիտեն այն գաղտնիքները, որոնք իր մեջ թաքցնում է խնձորը. պատահական չէ, որ հենց խնձորով գայթակղվեցին Ադամն ու Եվան, գրում է LadyNews-ը:
Խոսքն առաջին հերթին գնում է նրա կոսմետիկանան հատկանիշների մասին: Խնձորն իր մեջ պարունակում է B խմբի վիրամիններ, ինչպես նաև բազմաթիվ եթերային յուղեր ու հանքային նյութեր: Բացի այդ' խնձորը ողջ տարին մեր ձեռքի տակ է, ինչը նրան դարձնում է անփոխարինելի' տնային կոսմետիկայի առումով: Պատրաստելով ձեր համար խնձորից դիմակներ, դուք կպահպանեք ձեր մաշկի առողջությունն ու երիտասարդ տեսքը:
Խնձորից դիմակ' պեպենների դեմ
1.Վերցրեք հասած կես խնձոր, մաքրեք կեղից ու կորիզներից:
2.Անցկացրեք այն մանր քերիչի միջով:
3.Խառնեք ստացվածը մեկ թեյի գդալ մեղրի, ծիրանաթթվի և 2 ճաշի գդալ զեյթունի կամ այլ տեսակի ձեթի հետ:
4.Ստացված միատարր զանգվածը քսեք դեմքին:
5.15րոպե անց դեմքը լվացեք նախ տաք, ապա' սառը ջրով:
6.Այսպիսի դիմակ քսքեք շաբաթական 2 անգամ:
Եթե դժգոհում եք յուղոտ մաշկից, ապա լավ կլինի օգտվեք խնձորից պատրաստված հետևյալ դիմակից.
1.Կեղևից մաքրված հասած խնձորի կեսն անցկացրեք մանր քերիչի միջով:
2.Ավելացրեք մեկ ձվի սպիտակուց:
3.Խառնուրդը հարեք, այնուհետև նուրբ պտտական շարժումով այն քսեք ձեր դեմքին:
4.15 րոպե անց լվացեք սառը ջրով:
Եթե ունեք չոր մաշկ, ապա օգտվեք հետևյալ բաղադրատոմսից:
1. Կեղևից մաքրված հասած մեկ խնձորն անցկացրեք մանր քերիչի միջով:
2. Թեյի գդալով նրան խանեք յուղոտ թթվասեր:
3.Ստացվածը քսեք դեմքին:
4.15 րոպե անց լվացվեք տաք ջրով:
Եթե ձեր մաշկն ունի խոնավացման կարիք, ապա օգտվեք խնձորց պատրաստված հետևյալ փորձված բաղադրատոմսից.
1.Կեղևազրկեք միջին չափի խնձորը, բաժանեք այն մանր քառակուսիների:
2.Խնձորի կտորները եփեք քիչ քանակով կաթի հետ' մինչև շիլայատիպ զանգվածի ստացվելը:
3.Թողեք մի փոքր սառի: Երբ շիլան գոլանա, այն քսեք դեմքին:
4.20 րոպե անց լվացվեք տաք ջրով: