Արաբկիրի նախկին թաղապետ, ՀՀԿ նախկին անդամ Հովհաննես Շահինյանն անդամագրվել է <<Օրինաց Երկիր>> կուսակցությանը:
Այս մասին Yerevannews.am-ի հետ զրույցում հաստատեց Հովհաննես Շահինյանը:
Վերջինս հայտնեց, որ իր համար քաղաքականության մեջ լինելու միակ դասական տարբերակը` որևէ քաղաքական կառույցին անդամակցելն է:
<< Իմ ծրագրերը, իմ գաղափարները համընկնելով ՕԵԿ-ի ծրագրային դրույթների, գաղափարախոսության հետ, ես նպատակահարամար գտա անդամակցել ՕԵԿ-ին և դրա համար, ես իմ շնորհակալություն եմ հայտնում ՕԵԿ-ի ղեկավարներից>>,-իր խոսքում նշեց Հովհաննես Շահինյանը:
ՀԻշեցնենք, որ Հովհաննես Շահինյանը ԱԺ խորհրդարանական ընտրություններից առաջ դուրս եկավ ՀՀԿ-ից և զբաղվում էր կնոջ` Սաթիկ Սեյրանյանի նախընտրական քարոզչությամբ:
Այն հարցին, թե ի՞նչ հարաբերությունների մեջ է վերջինս իր նախկին կուսակից ընկերների հետ, Հովհաննես Շահինյանը պատասխանեց.
<< ՀՀԿ-ին անդամկցել եմ և երկար քաղաքական ճանապարհ եմ անցել կուսակցության հետ, ինչի համար շնորհակալ եմ: Ուզում եմ հավաստիացնեմ, որ այն փոխհարաբերչությունները, որ ունեցել եմ յուրաքանչյուր հետ, որևիցե բան չի փոխվել, այդ նույն ձևով պահպանվում է և այլ հակասություններ չկան>>:
Նախկին ՀՀԿ-ականը հավաստիացրեց, որ իր և ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Սարգսյանի միջև ոչ մի հակասություններ չի եղել:
<<Ես շատ վաղուց գիտեի, որ Արտակ Սարգսյանն առաջադրվելու է և նրա առաջադրումը չէր կարող հակասություններ առաջացնել: Մենք ընկերներ ենք և մնում ենք ընկերներ>>,-իր խոսքում նշեց Հովհաննես Շահինյանը:
Նշենք, որ Հովհաննես Շահինյանը հասցրել է «հերոսանալ» մի քանի ընտրություններում: Մամուլում խոսակցություններ էին տարածվել, որ թիվ 4 ընտրատարածքում հաղթանակ տարած ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանի թիմը դեռևս քարոզարշավի ժամանակ շատ <<ակտիվ>> հասարակությանը հիշեցնում էր Շահինյանի անցյալից մի քանի դրվագներ, որն էլ օգտագործվում էր նրա կնոջ` Սաթիկ Սեյրանյանի դեմ:
Yerevannews.am


