Րաֆֆի  Հովվհաննիսյանն այսօր ելութ ունենալով Ազատության հրապարակում  հայտարարեց.«Սիրելի հայրենակիցներ դուք ընտրեցիք ձեր ծառային, ով  հինգ տարի բաց,  թափանցիկ ճշմարտախոս ձեր առաջ կկանգնի և ձեզ հետ միասին կիրականցնի մեր քաղաքացիական, պետական Հայաստանը: Դուք ընտրեցիք մեծ վերադարձի Հայաստանը... Մենք  պետք է ունենանք մեծ վերադարձ դեպի Հայաստան... Ոչ մեկին  մենք վատը չենք մաղթում»:

Նա ասաց, որ 5 տարի հետո արտագաղթը, աղքատությունը պետք է լինեն պատմության դասագրքերում, իսկ 2013 թվականի ապրիլի 24-ին Հայաստանը պետք է դիվանագիտական հարաբերություններ հաստատի Թուրքիայի հետ առանց նախապայմանների  և հայ-թուրքական արձանագրությունների, ինպես նաև  կճանաչի Արցախի անկախությունը  ու աշխարհին կստիպի ճանաչել այն.«Արցախի ճանաչումն արկածախնդրություն չէ, այլ ուշացած հրամայական»,-հայտարարեց նա:

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդը վերջապես պատմեց,  թե ինչի մասին են խոսել երեկ ինքն ու Սերժ Սարգսյանը մոտ մեկ ժամից ավելի տեղի ունեցած զրույցի ժամանակ:

«Հարգանքով հանդերձ ասացի ճանաչեք ժողովրդի ընտրությունը, պատասխանը, ՈՉ: Ասացի  շամպայն խմելու փոխարեն նոր ընտրություն անցկացրեք Հայաստանի ապագայի համար, պատասխանը՝ ՈՉ: Ասացի լավ, եթե պատրաստ չեք նոր ընտրության՝ պատժեք առաջին հերթին բոլոր ընտրակեղծարարներին:

Պատժեք բոլորին անխտիր՝ դուք պարտավոր ենք հրապարակավ ասել, որ պատժելու եք, ասաց.-ես պատժելու եմ:

...Ասացի լավ,  մենք անցնում ենք ամբողջական համամասնական ընտրակարգի և անմիջապես կազմակերպում ենք  խորհրդարանական ընտրություն, պատասխանեց՝  ՈՉ:

Ես այլեւս ասելիք չունեմ, եթե իրենք ասելիք ունեն, իրենք` նախարարներ, փոքր մարդկանց` ֆեյբուքում փոքր բաներ գրելով…, բայց ես իրենց ասելիք չունեմ այլեւս: Իմ ասելիքս հետեւյալն է. մեր զինվորները պիտի պահպանեն մեր սահմանները, տարածքային ամբողջականությունը, այն հրամանատարը, ով զինվորին կուղղի հայ ժողովրդի դեմ, գործ կունենա թե իմ, թե հայ ժողովրդի հետ, այն ոստիկանը, որը նույնպես մեր հպարտությունն եւ ծառայության մեջ ու չի ապահովում մեր անվտանգությունը, եւ` շեղվի իր պարտականություններից, անի անիրավ հրաման, պատասխան է տալու: Բոլորը պիտի լինեն իր պարտականությունների մեջ:

Մենք  տանելու ենք այս  պայքարը հանդարտ, սահմանադրական, հետևողական, իզուր ժամանակ չկորցնենք, այս ժողովրդական շարժումը չի մարելու մենք գնալու ենք դեպի  հաղթանակ»,- հայտարարեց Հովհաննիսյանը:

Նա  ասաց նաև, որ վաղը հանդիպումներ կունենա Աշտարակում, Վանաձորում և Գյումրիում, իսկ կիրակի օրը հանրահավաք կանցկացնի Ազատության հրապարակում: Րաֆֆի Հովհաննիսյանը Երևանի քաղաքապետ  Տարոն Մարգարյանին հրապարակային կոչ արեց, որ այդ հանրահավաքի ծանուցումն ընդունի ի գիտություն:

«Սա Ազատության հրապարակն է և սա ոչ մեկի սեփականությունը չէ, և հայ ժողովուրդը կիրակի այստեղ հավաքվելու է»,-նշեց Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ  Երևանի քաղաքապետարանը երեկ  մերժել էր «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի իրազեկումը Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելու վերաբերյալ: