Երեկ` հոկտեմբերի 30-ին, Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Մարալիկի նստավայրում կայացավ ՀՀ Արթիկ ՔԿՀ-ի դատապարտյալ Արտակ Հակոբյանի գործով դատական նիստը:

Նիստը նախագահող դատավոր Մանուկյանի կողմից ներկայացվեց դատապարտյալի այն հայտարարութույունները, որոնցում մասնավորապես ասվում է, որ «Արթիկ» ՔԿՀ -ի վաղաժամկետ ազատման վարչական նիստի նախագահ, ՔԿՀ-ի պետի տեղակալ Աղասի Խաչատրյանը և նույն ՔԿՀ-ի պետի տեղակալ Ռոբերտ Պետոյանը թշնամություն են անում իր հետ և շինծու պատվեր են կատարում, որպեսզի ինքը ոչ մի կերպ ազատ չարձակվի:

Ինչպես հայտնում է YerevanNews.am-ի թղթակիցը, հայտարարությունում նաև ասվում է, որ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալներ, մայոր Աղասի Խաչատրյանը և Ռոբերտ Պետոյանը ՔԿ վարչության թելադրանքով անօրինականություններ են անում:

Ըստ դատապարտյալի կողմից ներկայացրած հայտարարության` Արդադատության մայոր Աղասի Խաչատրյանը պաշտոնական լիազորությունները ակնհայտ չարաշահել է և կայացրել ակնհայտ անհիմն անօրինական որոշում` մերժելով դատապարտյալ Ա.Հակոբյանի վաղաժամկետ ազատությունը:


Նշենք նաև, որ Արտակ Հակոբյանից, ինչպես հավաստեց վերջինիս կինը` Կարինե Հակոբյանը, 14 000 դոլար և 760 հազար դրամի տան կահույք կաշառք ստացած Նուբարաշեն ՔԿՀ-ի պետի տեղակալ Դավիթ Մուրադյանը այդ ամենը պահանջել և ստացել էր, որպեսզի Արտակ Հակոբյանին վաղաժամկետ ազատ արձակեր, սակայն, խոստումն 8 ամիս չկատարելով, այս տարվա մայիսի 23-ին կալանավորվեց:


«Առանց հիմնավոր պատճառների, առանց Արտակի մասնակցությամբ «Արթիկ» ՔԿՀ-ի վարչական հանձնաժողովը մերժել էր Արտակի ազատումը»,- հայտնեց դատապարտյալի կինը` հավելեով, որ իր ամուսինը լիարժեքորեն համապատասխանում է պատիժը կրելուց վաղաժամկետ ազատվելու համար անհրաժեշտ օրենսդրական բոլոր համապատասխան պահանջներին:


Մանրամասները` YerevanNews.am-ի տեսանյութում:

Տաթև Հարությունյան