YerevanNews.am-ն արդեն հայտնել էր, որ երեկ` հոկտեմբերի 30-ին, Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Մարալիկի նստավայրում կայացել է ՀՀ Արթիկ ՔԿՀ-ի դատապարտյալ Արտակ Հակոբյանի գործով դատական նիստը:

Դատապարտյալը հայտարարություններ էր արել, որ որոշ պաշտոնյաներ, իրենից վրեժ լուծելու համար, դիմել են պաշտոնական չարաշահումների` միաժամանակ կատարելով այլ պաշտոնյաների պատվերները:

Հակոբյանը մասնավորապես նշել էր «Արթիկ» ՔԿՀ -ի վաղաժամկետ ազատման վարչական նիստի նախագահ, ՔԿՀ-ի պետի տեղակալ Աղասի Խաչատրյանի և նույն ՔԿՀ-ի պետի տեղակալ Ռոբերտ Պետոյանի անունները, ովքեր իրեն նաև սպառնացել էրն, որ իրենց դեմ դիմում ներկայացնելու դեպքում կթունավորեն:

Երբ նախագահող դատավոր Մանուկյանը որոշում կայացնելու համար ընդմիջում հայտարարեց, Շիրակի մարզի դատախազության դատախազ Հայկ Հակոբյանն ու դատապարտյալ Արտակ Հակոբյանը երկխոսուըթյուն ունեցան, որին դատապարտյալը կոչ արեց դատախազին, որպես օրենքի ներկայացուցիչ` պաշտպանել պետական շահերը` հաշվի առնելով իր կողմից արված ճշմարիտ հայտարարությունները, ինչին ի պատասխան` դատախազն ասաց, որ որոշում կայացնողը դատարանն է:


Երկխոսությունն ավելի մանրամասն դիտեք YerevanNews.am–ի տեսանյութում:


Տաթև Հարությունյան